Չինուհին Դոնալդ Թրամփի դիմանկարով ոսկյա iPhone 7 է պատվիրել` նրան նվիրելու համար
Շքեղ դասի ապրանքներ ներկայացնող Goldgenie ընկերությունը, որը հայտնի է իր հաճախորդների համար ոսկեզօծ իրերի թողարկմամբ, զարմացրել է Դոնալդ Թրամփի դիմանկարով եզակի iPhone 7-ով, որը պատրաստված է մաքուր ոսկուց և պատված է ադամանդե քարերով:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը` շքեղ և թանկարժեք դասի այս հիանալի «նվերն» արժե ընդամենը 151 000 դոլար:
Ընկերության մանրածախ խանութը գտնվում է Շարջայում` Դուբայի հարևանությամբ տեղակայված քաղաքում: Ինչպես հայտնել է ընկերության տնօրենը` ինքնատիպ սմարթֆոնի պատվիրատուն տեղի բնակչուհիներից մեկն է, ով հեռախոսը պատվիրել է անցյալ ամիս: Ըստ նրա`չինուհին և նրա ընտանիքը ցանկանում են այն նվիրել Թրամփին նրա երդմնակալությունից հետո:
Ընկերությունում այնքան են հավանել սմարթֆոնի գաղափարը, որ այն մտադիր են թողարկել նաև այլ հաճախորդների համար:










