Մալազիայում ուղևորատար ավտոբուսն ընկել է կիրճից. կա 13 զոհ

05:35 • 24.12.16

Մալազիայում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով 13 մարդ զոհվել է, 17-ը վիրավոր է: Այդ մասին հաղորդել է տեղական  Star թերթը:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավում: Ավտոբուսն ուղևորվել է Կուալա-Լումպուր, երբ դուրս է եկել ճանապարհից և ընկել է կիճը: Դեպքի վայր են ժամանել 25 հրշեջներ:

Վթարի պատճառները պարզվում են: Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհը լավ վիճակում է եղել, վթարի պահին անձրև չի եկել: