Երևանի Րաֆֆու փողոցում ամբողջությամբ այրվել է Վրաստանի քաղաքացուն պատկանող  «Ford Transit» ավտոմեքենան

09:28 • 24.12.16

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 24-ին՝ ժամը 03.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում՝ մրգի շուկայի տարածքում, այրվում է մրգով բարձված բեռնատար ավտոմեքենա:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.34-ին, մարվել՝ 04.12-ին:

Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի GO NK-930-NK պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ղ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենան և մոտակայքում կայանված «Ford Transit» մակնիշի 34 SC 177 պետհամարանիշով (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել) ավտոմեքենայի սրահը՝ մասնակի: