Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը կորցրել է հիշողությունը հանդիպման ժամանակ ստացած հարվածից (տեսանյութ)

01:04 • 24.12.16

Արգենտինական «Տիգրես» ֆուտբոլային ակումբի ֆրանսիացի հարձակվող Անդրե Պիեռ Ժինյակը հոսպիտալացվել է Արգենտինայի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ «Ամերիկա» թիմի խաղացողի հետ բախումից հետո:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսի ժամանակ: Գնդակի համար պայքարում ֆուտբոլիստը հարված է ստացել ծոծրակին և ընկել: Ֆրանսիացին չի կարողացել ինքնուրույն վեր կենալ: Հիվանդանոցում նրա մոտ հիշողության կորուստ են ախտորոշել: Վնասվածքի լրջության աստիճանի մասին ավելի ուշ կհաղորդվի:

Ժինյակը «Տիգրեսի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից: Արգենտինական թիմի կազմում ֆրանսիացին 41 խաղ է անցկացրել և 29 գոլ հեղինակել: