Ռուսական ինքնաթիռը մեկնել է Դուշանբե` հակառակ Տաջիկստանի արգելքին

10:23 • 24.12.16

«Ուրալի ավիաուղիներ» («Уральские авиалинии») ավիաընկերության ինքնաթիռն իրականացրել է Կրասնոդար-Դուշանբե չվերթը` հակառակ թռիչքների արգելքին, որը սահմանել է Տաջիկստանի տրանսպորտի նախարարության քաղաքային ավիացիայի վարչությունը: Այս մասին ТАСС-ին հաղորդել է Կրասնոդարի «Պաշկովսկի» օդանավակայանի տեղեկատվական ծառայությունը:

«Կրասնոդար-Դուշանբե չվերթը մեկնել է մոսկովյան ժամանակով ժամը 05:36-ին. ի սկզբանե այն պետք է մեկներ 03:15-ին», - պատմել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Տաջիկստանի ավիաիշխանությունները հայտնել են, որ ժամը 10:00-ից չեղարկվում են «Уральские авиалинии» ավիաընկերության չվերթները Տաջիկստան չորս ռուսական քաղաքներից` Կրասնոդարից, Ուֆայից, Չելյաբինսկից և Կրասնոյարսկից: Սա եղել է պատասխան միջոց ՌԴ որոշ շրջաններ տաջիկական Somon Air ավիաընկերության չվերթների ժամանակավոր դադարեցմանը: