Բաշկիրիայում պայթյուն է հնչել նախկին զորամասի տարածքում. կան վիրավորներ

13:49 • 24.12.16

Բաշկիրիայում գտնվող նախկին զորամասի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:


Գործակալության զրուցակցի խոսքով՝ նախարարության հերթապահ բաժինը ստացել է հաղորդագրություն, որ նախկին զորամասի տարածք անօրինական կերպով անհայտ անձինք են մտել, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել:


«Դեպքի հետևանքով կան վիրավորներ, նրանց վիճակը հստակեցվում է: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ՝ 6 մարդ և տեխնիկայի 19 միավոր»,- հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:


Դեպքի վայր են ժամանել քննիչներ:


Ականատեսների խոսքերով՝ պայթյունի հետևանքով երկու երիտասարդ է զոհվել: Այդ տվյալները պաշտոնապես չեն հաստատվում: