Հրապարակվել է Սիրիայում ռուս մարտիկների վայրէջքի տեսագրությունը (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է ռուսական ռազմական ոստիկանության գումարտակի մարտիկների վայրէջքը Սիրիայում, հաղորդում է РИА Новости-ն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ռուսական ռազմական ոստիկանության նշաններով մարտիկներն, ինքնաձիգներով զինված, դուրս գալիս ինքնաթիռից, շարք կանգնում, ինչից հետո հեռանում բեռնատարով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին ռուսական ռազմական ոստիկանության գումարտակը ժամանել է Հալեպ:
Օրերս Սիրիայի բանակի հրամանատարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է Սիրիայի տնտեսական կենտրոն Հալեպից զինված գրոհայինների վերջին խմբի դուրսբերման մասին լուրը: Սիրիական բանակի հրամանատարությունը Հալեպը հայտարարել է ահաբեկչությունից և ահաբեկիչներից ամբողջովին մաքրված և ապահով տարածք:










