Snapchat-ը խաղ է թողարկել, որը հարկավոր է խաղալ դեմքով
Snapchat մեսենջերում հայտնվել է «Santa’s Helper» խաղը («Սանտայի օգնականը»), որը հարկավոր է խաղալ դեմքով: Այդ մասին հայտնում է mashable.com-ը:
Գլխավոր հերոսն օգտատիրոջ դեմքով էլֆն է: Կերպարը պետք է հավաքի նվերներ և խուսափի խոչընդոտներից: Սմարթֆոնի տեսախցիկը ֆիքսում է գլխի շարժումները և այդ տվյալները փոխանցում խաղին:
Խաղում ցանկացած պահի կարելի է լուսանկար և տեսանյութ անել՝ այն հրապարակելու և ընկերներին մարտահրավեր նետելու համար:










