Ջորջ Մայքլի կյանքն ու կարիերան՝ The Guardian-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)

16:48 • 26.12.16

Այսօր հայտնի դարձավ, որ Օքսֆորդշիրի իր տանը կյանքից հեռացել է հանրահայտ փոփ երգիչ Ջորջ Մայքլը, ով ընդամենը 53 տարեկան էր:


Նշվում է, որ երաժշտի մահվան պատճառ է եղել սրտի անբավարարությունը, ինչը հաստատել է նրա մենեջեր Մայքլ Լիփմանը:


Սիրված արտիստի մահվան բոթին արձագանքել են երգարվեստի մի շարք հայտնի ներկայացուցիչներ, որոնց թվում են Էլթոն Ջոնը, Մադոննան, Ջերի Հոլիուելը:


Նշենք, որ Ջորջ Մայքլը, ով ծագումով հույն էր, համարվում է ամենահաջողակ փոփ երգիչներից մեկը. նա իր երաժշտական կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:


1987 և 1988թթ. բրիտանացի երգիչն արժանացել է 2 «Գրեմմի» մրցանակի:


Ստորև բրիտանական The Guardian պարբերականն ուշագրավ լուսանկարներով ներկայացրել է աստղի կյանքն ու կարիերան ամփոփող ֆոտոշարք.

 

1982թ.

 

 

1980-ականների սկիզբ

 

 

1987թ.

 

 

1989թ.

 

 

1993թ.

 

 

1997թ.

 

 

1999թ.

 

 

2004թ.

 

 

2005թ.

 

 

2012թ.

 

 

2012թ.

 

 

 

Ջորջ Մայքլի կյանքն ու կարիերան՝ The Guardian-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)