Ջորջ Մայքլի մահվան պատճառը եղել է սրտի անբավարարությունը. մենեջեր
Բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլը մահացել է սրտի անբավարարությունից, ինչի մասին հայտնել է նրա մենեջեր Մայքլ Լիփմանը:
Ինչպես նշում է Sky News-ը, 53-ամյա աստղը մահացել է Օքսֆորդշիրում գտնվող իր տանը՝ անկողնում պառկած:
Դեպքի վայր ժամանած ոստիկանների փոխանցմամբ՝ երգչի մահվան առնչությամբ կասկածելի հանգամանքներ չկան:
Նշենք, որ Ջորջ Մայքլը, ով ծագումով հույն էր, համարվում է ամենահաջողակ փոփ երգիչներից մեկը. նա իր երաժշտական կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
1987 և 1988թթ. բրիտանացի երգիչն արժանացել է 2 «Գրեմմի» մրցանակի:










