Հոլիվուդյան դերասանուհին շփոթել է մահացած Ջորջ Մայքլին Բոյ Ջորջի հետ
Դերասանուհի Սառա Միշել Գելարը շփոթել է դեկտեմբերի 26-ին մահացած երգիչ Ջորջ Մայքլին նրա գործընկեր Բոյ Ջորջի հետ, գրում է lenta.ru-ն: Հոլիվուդյան դերասանուհին իր վիշտն է հայտնել նրա մասին Twitter-ի իր էջում:
39-ամյա Գելարը սոցիալական ցանցի իր էջում հրապարակված հաղորդագրությունում օգտագործել է #ripboygeorge հեշթեգը:
«Դուք իսկապե՞ս ցանկանում եք ինձ ցավ պատճառել: Երևում է՝ դա այդպես է, 2016 թվական՝ #ripboygeorge: Ես իսկապես ձեր ամենահավատարիմ երկրպագուներից մեկն էի»,- գրել է Սառա Միշելը:
Հասկանալով իր սխալը՝ դերասանուհին հեռացրել է թվիթը և հրապարակել մեկ այլ գրառում: «Ահա թե ինչու ես սովորաբար չեմ մեկնաբանում հասարակական թեմաները: Բայց այնքան տխուր էր, և հենց Սուրբ Ծննդին: Սա դաս էր ինձ»,- գրել է Գելարը:
Բրիտանացի երաժիշտ Ջորջ Մայքլը մահացել է 53 տարեկանում՝ Մեծ Բրիտանիայում գտնվող իր տանը: ԶԼՄ-ների տվյալներով՝ Ջորջ Մայքլը մահացել է սրտի անբավարարությունից:










