BMW i8 կուպեն 2017թ. ավելի հզոր կդառնա

13:40 • 27.12.16

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը 2017թ. կձևափոխի ու կթարմացնի i8 հիբրիդային կուպեն, ինչի մասին հայտնում է motor.ru-ն:


Աղբյուրը մանրամասնում է, որ մոդելի տեխնիկական բնութագրի կատարելագործման շրջանակում դրա շարժիչի հզորությունը 362-ից կհասցվի 377 ձիաուժի:


Բացի այդ, մեքենան կհամալրվի նոր լիթիում-իոնային մարտկոցներով, որոնք թույլ կտան ավելացնել այն հեռավորության չափը, որը մեքենան կարող է անցնել մի լիցքավորման դեպքում:


Նշենք, որ ներկայիս BMW i8-ը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.4 վայրկյանում, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը 250 կմ/ժ է:

BMW i8 կուպեն 2017թ. ավելի հզոր կդառնա