Չինաստանը 2020թ. իր առաջին արբանյակը կուղարկի Մարս

12:51 • 27.12.16

Չինաստանի իշխանությունները պատրաստվում են արձակել Մարսի ուսումնասիրման համար նախատեսված սեփական արտադրության առաջին արբանյակը, ինչի մասին հաղորդում է gazeta.ru-ն:


«Չինաստանը մտադիր է 2020թ. դեպի Մարս արձակել իր առաջին արբանյակը՝ մոլորակի ուղեծրի վրա հետազոտություններ անելու նպատակով»,-նշվում է այս կապակցությամբ տարածված հայտարարությունում:


Հայտնի է, որ Չինաստանը մտադիր է ուսումնասիրել ոչ միայն Մարսի ուղեծրի վրա հետազոտությունների անցկացման, այլև՝ մոլորակի վրա վայրէջք կատարելու ու դրա մակերևույթն ուսումնասիրելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաները:


Աղբյուրը մանրամասնում է, որ արբանյակը զբաղվելու է նաև երկնաքարերի ու Յուպիտերի ուսումնասիրությամբ:

 

Չինաստանը 2020թ. իր առաջին արբանյակը կուղարկի Մարս