Մահացել է ամերիկացի դերասան Ռիկի Հարիսը

12:48 • 27.12.16

Հիսունչորս տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան և կատակերգու Ռիկի Հարիսը: Այս մասին հայտնել է դերասանի մենեջեր Սինդի Էմբերսը:

The Hollywood Reporter-ի հաղորդմամբ` Հարիսի մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը:

Նշվում է, որ Հարիսը նկարահանվել է «Թմրանյութ», «Սուրբ Ծնունդ», «Պատմվածքներ դիահերձարանից» ֆիլմերում, ինչպես նաև` «C.S.I. Հանցագործության վայր», «Բոլորն ատում են Քրիսին» և «Ամերիկյան հանցագործությունների պատմություն» սերիալներում:

Դերասանը մասնակցել է Grand Theft Auto: San Andreas համակարգչային խաղի կերպարների ձայնագրմանը: Նա նաև աշխատել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի հետ:

Մահացել է ամերիկացի դերասան Ռիկի Հարիսը