Բացահայտվել է 2017-ին թողարկվելիք նոր iPhone-ի յուրահատկությունը

20:33 • 27.12.16

iPhone-ի նոր մոդելը, որը կթողարկվի 2017-ին, կարող է կրկնակի տեսախցիկի ամբողջովին նոր հարթակ ստանալ`սենսորների ուղղահայաց դիրքով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով սմարթֆոնի բաղադրիչ մասերի թայվանական մատակարարին:

Տեսախցիկի նոր տարբերակից բացի, աղբյուրը հայտնել է, որ գաջեթը կստանա iPhone 7s անվանումը, սակայն ենթադրվում էր, որ անվանման մեջ կերևա «8» թիվը: Սմարթֆոնի և տեսախցիկի բնութագրիչները դեռևս հաստատված չեն:

Հաստատվել է նաև սմարթֆոնի միանգամից 3 տարբերակ թողարկելու մտադրության մասին տեղեկությունը: Սովորական 4.7 և 5.5 անկյունագծով տարբերակներից բացի Apple-ը նաև 5 դյույմ անկյունագծով էկրանով տարբերակ է պատրաստում: Այն կհամալրվի նույն գործառույթներով, ինչ և մյուսները:

 

 

 

 

Բացահայտվել է 2017-ին թողարկվելիք նոր iPhone-ի յուրահատկությունը