ՆԱՍԱ-ն Մարսի վրա հսկայական գդալի նմանվող օբյեկտ է ֆիքսել
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, Մարսի վրա ֆիքսել է ուշագրավ օբյեկտ, որն առաջին հայացքից հսկայական գդալ է հիշեցնում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, սա արդեն 2-րդ դեպքն է, երբ «Կարմիր մոլորակի» վրա գդալաձև օբյեկտ է հայտնաբերվում:
Տեսնելով համապատասխան լուսանկարը՝ համացանցի օգտատերերի մի մասը շտապել է ենթադրել, որ դա վերերկրային քաղաքակրթության ստեղծածը կարող է լինել: Մինչդեռ մյուսների կարծիքով՝ դա ընդամենը տեսողական խաբկանք է:
Այս օբյեկտը գիտնականները հայտնաբերել էին ավելի վաղ











