«Փականները, գրողը տանի». հրապարակվել են Ту-154-ի օդաչուների վերջին խոսքերը

22:25 • 27.12.16

Փորձագետները վերլուծել են Սև ծովում կործանված Ту-154 օդանավի ինքնագրիչի արձանագրությունը:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը, վերծանվել է օդաչուների խոսակցությունը, որը ընդհատվում է հետևյալ բացականչությամբ. «Փականները, գրողը տանի»: Դրանից հետո հնչում են «Հրամանատար, ընկնում ենք» բառերը:

Աղբյուրի խոսքով` սև արկղի ձայնագրիչի ժապավենը չի վնասվել ինքնաթիռի անկման ժամանակ: Երկրորդ պարամետրային ինքնագրիչի վերլուծման աշխատանքները դեռ չեն սկսվել:

Ավիավթարի վայրում ստեղծված օպերատիվ շտաբի աղբյուրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վթարի պատճառ է դարձել ինքնաթիռի թևերի փականների աշխատանքի խափանումը, որն էլ հանգեցրել է ամբարձիչ ուժի կորստին և ինքնաթիռի անկմանը: