ԱՄՆ-ում մահացել է գալակտիկաներ հետազոտած աստղագետ Վեռա Ռուբինը
Ամերիկացի աստղագետ Վեռա Ռուբինը, ով ներդրում է ունեցել գորշ նյութի առկայության ապացուցմանը մահացել է Նյու-Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով նրա որդուն, Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Ալլան Ռուբինին:
Աստղագետը 88 տարեկան է եղել:
Ալլան Ռուբինը հաղորդել է, որ իր մայրը մահացել է դեկտեմբերի 25-ին՝ «բնական պատճառով»: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Վեռա Ռուբինը հայտնաբերել է, որ գալակտիկներն այնպես չեն պտտվում, ինչպես ենթադրվում էր նախկինում և հիմնավորել է այն տեսությունը, որ գալակտիկաների պտույտի օրենքը խախտում է մեկ այլ ուժ՝ այն է գորշ նյութը:










