Սիրիայում Ռուսաստանի դեսպանությունը կրկին ռմբակոծության է ենթարկվել

21:13 • 28.12.16

Սիրիայում Ռուսաստանի դեսպանությունը դեկտեմբերի 28-ին կրկին ռմբակոծության է ենթարկվել ահաբեկիչների կողմից: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն` մեջբերելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը:

«Ականներից մեկը, որը երջանիկ պատահականությամբ չի պայթել, ընկել է ռուսական դիվանագիտական առաքելության վարչական համալիր կառույցների բակում: Երկրորդը դեսպանատան տարածքի մոտակայքում է ընկել: Չպայթած զինամթերքի ականազերծման համար սակրավորներ են ներգրավվել», - ասվում է արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Ստիպված ենք փաստել Դամասկոսում գործող ահաբեկչական խմբավորումների կողմից ՌԴ դեսպանության և նրա աշխատակիցների նկատմամբ իրական սպառնալիքի պահպանման մասին, ինչը հաստատում է նման ահաբեկչական օջախների շուտափույթ ոչնչացման անհրաժեշտությունը», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում: