Ցուցադրվել է գլխուղեղի արձագանքն ալկոհոլին (տեսանյութ)

13:09 • 28.12.16

YouTube-ի Reactions ալիքը տեսահոլովակ է հրապարակել, որում ցուցադրվում է մարդու գլխուղեղի արձագանքն ալկոհոլին:

Տեսահոլովակում բացատրվում է, որ ալկոհոլն էթանոլ է պարունակում, որը կենսաքիմիական ռեակցիաների շղթա է մեկնարկում, ինչն իր հերթին բերում է վարձատրության համակարգի մաս հանդիսացող դոֆամին հորմոնի արտադրությանը:

Տեսահոլովակի հեղինակների խոսքերով` սպիրտային խմիչքների օգտագործումն ուղեկցվում է շնչառության հաճախականության և մարմնի ջերմաստիճանի փոփոխությամբ:

Նշենք, որ վարձատրության կամ ներքին ուժեղացման համակարգը նյարդային համակարգի կառույցների միակցություն է, որը գործողությունների հանդեպ դրական ռեակցիաների միջոցով մասնակցում է պահվածքի կարգավորմանն ու վերահսկողությանը:

 

Ցուցադրվել է գլխուղեղի արձագանքն ալկոհոլին (տեսանյութ)