Ալեքսանդրովի անվան անսամբլի` Սիրիայում գտնվող անդամները համերգ-ռեքվիեմ կտան
Ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան անսամբլի անդամները, որոնք Սիրիայում են գտնվում, համերգ-ռեքվիեմ կտան: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Ինչպես հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի անդամ Վիկտոր Բարանեցը, Սիրիայում անսամբլի 16 կատարող է գտնվում:
«Նրանք պատրաստ են թեկուզ հիմա համերգ տալ, նրանք համերգ-ռեքվիեմ կտան: Ցավոք, այն տոնական չի լինի», - ասել է խորհրդի անդամը: Վերջինս ընդգծել է, որ երաժիշտներին երբեք չեն դադարի ուղարկել Սիրիա, քանի որոշակի պետական քաղաքականություն և ՊՆ պարտավորություններ կան:
«Այդ ճանապարհը պետք է մինչև վերջ անցնել, հակառակ դեպքում մեզ չեն հասկանա ոչ մեր մտերիմ դաշնակիցները, ոչ էլ Սիրիան»,- հավելել է Բարանեցը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ Ալեքսանդրովի անվան անսամբլի նոր կազմ հավաքելու համար մրցույթը կանցկացվի հունվարին:










