Տու-154-ի կործանումից հետո Սև ծովում հայտնաբերված դիերի թիվը հասել է 15-ի

08:53 • 28.12.16

Սև ծովում Տու-154 օդանավի կործանման վայրում իրականացվող որոնողական աշխատանքների շրջանակում փրկարարները հայտնաբերել են ևս 3 դի, ինչի մասին հայտնում է ria.ru-ն՝ ուժային կառույցներում աղբյուրի հղումով:


«Այսպիսով` առ այսօր հայտնաբերված դիերի ընդհանուր թիվը հասել է 15-ի»,-նշել է աղբյուրը՝ հավելելով, որ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև մարմինների 223 մաս:


Հիշեցնենք, որ կիրակի առավոտյան Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար: