ՌԴ-ի բուժապահովագրությունը 2017-ի հունվարի 1-ից հասանելի կլինի ՌԴ-ում աշխատող ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին

17:56 • 28.12.16

2017-ի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ, այդ թվում` ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների համար հասանելի կլինի  Ռուսաստանի Դաշնության  պարտադիր բուժապահովագրական համակարգը: Այս մասին տեղեկացնում է ԵՏՀ հանձնաժողովի լրատվական ծառայությունը։

Համաձայանգրով նախատեսվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների աշխատող քաղաքացիների ու նրանց ընտանիքների  սոցիալական ապահովագրությունը , բացառությամբ կենսաթոշակայինի, իրականացվելու է նույն կարգով և պայմաններով, ինչ որ «գործատու երկրի» և սա վերաբերում է նաև պարտադիր բուժապահովագրությանը: 

Նախկինում ՌԴ-ում աշխատող Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի քաղաքացիներին նման հնարավորություն չէր տրվում: