Forbes-ը Սքարլեթ Յոհանսոնին 2016թ. ամենաեկամտաբեր դերասանուհի է ճանաչել
Հոլիվուդյան աստղ Սքարլեթ Յոհանսոնը գլխավորել է հեղինակավոր Forbes հանդեսի՝ 2016թ. ամենաեկամտաբեր դերասանների վարկանշային աղյուսակը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, գրավիչ շիկահերը հայտնվել է առաջին հորիզոնականում, քանի որ նրա մասնակցությամբ ֆիլմերն անցած 12 ամսում համաշխարհային կինովարձույթում հավաքել են 1.2 մլրդ դոլար:
Նշվում է, որ 32-ամյա Յոհանսոնին Forbes-ի վարկանշային աղյուսակում հաջորդում են Քրիս Էվանսն ու Ռոբերտ Դաունի կրտսերը՝ յուրաքանչյուրը 1.15 մլրդ դոլար ցուցանիշով:
Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մարգո Ռոբին, ում հաջորդում են Էմի Ադամսը, Բեն Աֆլեքը, Հենրի Քավիլը, Ռայան Ռեյնոլդսը, Ֆելիսիթի Ջոնսն ու Ուիլ Սմիթը:
The Guardian-ը մանրամասնում է, որ Forbes-ը տարվա ամենաեկամտաբեր դերասանների ցանկը կազմելիս հիմնվել է ամբողջ աշխարհում նրանց մասնակցությամբ ֆիլմերի տոմսերի վաճառքի ցուցանիշների վրա:










