Google-ն իր աշխատակիցներին արգելել է Ռուսաստան այցելել

19:51 • 28.12.16

Ամերիկյան Google ընկերությունն արգելել է իր աշխատակիցներին Ռուսաստան մեկնել` առանց ընկերության իրավաբանական բաժանմունքի հատուկ թույլտվության:

Այս մասին հայտնում է Firrma կայքը` վկայակոչելով Google-ի գլխավոր կրթության մասնագետ Ջեյմի Քասապի նամակը, որը նա գրել է IT-միջոցառումներից մեկի ռուս կազմակերպիչներին:

Վերջինս ցավով հայտնել է, որ չի կարող մեկնել այդ միջոցառմանը, քանի որ հավանություն չի ստացել Google-ի իրավաբանական բաժնից:

Հիշեցնենք, որ օգոստոսին ՌԴ-ի Հակամենաշնորհային դաշնային ծառայութունը Google-ին տուգանել է 438 մլն ռուբլիով: Ամերիկյան ընկերությանը Яндекс-ի բողոքի հիման վրա մեղավոր են ճանաչել մրցակցության մասին օրենքի խախտման համար:

 

 

  

 

Google-ն իր աշխատակիցներին արգելել է Ռուսաստան այցելել