Kissenger. նորարար սմարթֆոնը թույլ է տալիս համբուրվել տարածության վրա
Հեռու տարածությունը և միմյանց հետ շփվելու պակասը կարող է վատ անդրադառնալ հարաբերությունների վրա: Այս հարցում ևս տեխնոլոգիական նվաճումներն օգնության են հասնում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, նորագույն տեխնոլոգիական ձեռքբերումներից է Kissenger կոչվող սմարթֆոնը, որի հատուկ սարքավորումը թույլ է տալիս օգտատերերին համբուրվել հեռավորության վրա:
Հեռավորության վրա համբուրվելու տեխնոլոգիայի կոնցեպտը սկսել են մշակել դեռևս 2012-ին: Այն հնարել է Սինգապուրի Արհեստական ինտելեկտի և ռոբոտաշինական տեխնոլոգիաների լաբորատորիայի տնօրեն, դոկտոր Հուման Սամանին:
Սմարթֆոնը համալրված է հատուկ ռոբոտային տեխնոլոգիայով, որը ներկայանում է մեծ սիլիկոնե շուրթերի տեսքով, որը կարող է մարդկային շուրթերի հպումը փոխանցել երկու անձանց միջև:











