LG-ն ներկայացրել է օդում «ճախրող» Bluetooth բարձրախոս (լուսանկար)
Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Bluetooth բարձրախոսի նոր մոդել, որը հատուկ մագնիսների շնորհիվ «ճախրում» է օդում:
Ինչպես նշում է The Verge-ը, Levitating Portable Speaker կոչվող նորույթի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է եկող շաբաթ մեկնարկող Համաշխարհային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ բարձրախոսի առանձնահատկություններից մեկն այն է, որ 10 ժամ աշխատելուց հետո սարքն իջնում է տակդիրի վրա ու լիցքավորվում:
Levitating Portable Speaker-ի գնի մասին տեղեկություն չի հրապարակվել:
![]()










