Հրվ. Կորեայում մարդու կողմից կառավարվող հսկայական ռոբոտ են ստեղծել (լուսանկարներ)

10:43 • 28.12.16

Հարավկորեական Կունպհո քաղաքում ներկայացվել է 4մ բարձրությամբ քայլող ռոբոտի նախնական օրինակը, որի քայլերը կառավարում է ներսում նստած մարդը:


Ինչպես նշում է gazeta.ru-ն, Method-2 անվանումը ստացած ուշագրավ նորույթը կրկնում է օպերատորի բոլոր գործողությունները:


Մեկուկես տոննա քաշով ռոբոտը պատրաստվել է Hankook Mirae Technology ընկերության համար: Հետաքրքրական է, որ այն ստեղծող մասնագետը նախկինում աշխատել է «Տերմինատոր» և «Տրանսֆորմերներ» կինոնախագծերում:


Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Method-2 ռոբոտը.

 

 

 

 


 

Հրվ. Կորեայում մարդու կողմից կառավարվող հսկայական ռոբոտ են ստեղծել (լուսանկարներ)