Երգչուհի Սլավան պատրաստվում է օրինականացնել իր հարաբերությունները քաղաքացիական ամուսնու հետ
Երգչուհի Անաստասիա Սլանևսկայան, որը հայտնի է Սլավա բեմական կեղծանունով, պատրաստվում է ամուսնանալ իր քաղաքացիական ամուսնու` Անատոլի Դանիլիցկու հետ: Զույգը միասին է ապրում արդեն 15 տարի. նրանք դաստիարակում են 4 տարեկան դուստր Անտոնինային:
Kp.ru-ի հաղորդմամբ` հարսանեկան արարողությունը կանցկացվի 2017 թվականի սկզբին: Այս մասին հայտնել է երգչուհին բարեգործական երեկույթի ժամանակ, երբ իր փեսացուի համար գնել է 800 հազար ռուբլի արժողությամբ ժամացույց:
Սլավան պատմել է, որ իրենց դստեր ծնվելուց հետո Դանիլիցկին ամուսնության առաջարկ է արել իրեն, և այժմ իրենք վերջապես որոշել են պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները:
Երգչուհին խոստովանել է, որ ինքը հայտնիություն ձեռք չէր բերի, եթե իրեն չաջակցեր իր սիրեցյալը, ով զբաղվել է իր կարիերայով, ամբողջությամբ ֆինանսավորել տեսահոլովակների նկարահանումները:
«Իմ միակ և ամենասիրելի տղամարդն այս աշխարհում», - Անատոլիի մասին գրել է Սլավան Instagram-ում:










