ՌԴ-ն ապագայի համար ձգտում է նախկին խորհրդային տարածքում «ոստիկանի» իր ֆունկցիանները կատարելու հայտ ներկայացնել. Ստեփան Դանիելյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ նոր ինտեգրումը նախկին Խորհրդային Միության տարածքում անհրաժեշտ է, Համագործակցություն հանուն ժողովրդավարության», ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը չի կարծում, որ Խորհրդային միության ստեղծելու հայտ է:
Tert.am-ի հետ զրույցում Դանիելյանը նշեց, որ իր կարծիքով՝ խոսքը տարածք նշելու, դրան իրավական ուժ տալու և ոստիկանական գործառույթներ իրականացնելու մասին չէ:
«Այսինք ինչ-որ աշխարհի մի զոնայում հաստատողի դերակատարություն լինի, իմ կարծիքով դրա մասին է խոսքը, որը պայմանական կարող ենք անվանել ոստիկան, և սա միայն հայտ պետք է հասկանալ»,-ասաց նա:
«Ռուզվելտը, որ ՄԱԿ-ի կազմման գաղափարի կրողներից մեկն էր, հետևյալ կոնցեպտն առաջ քաշեց, որը կոչվում էր 4 ոստիկանի կոնցեպտ, այսինքն՝ նա համարում էր, որ աշխարհը պետք է 4 մասի բաժանվի և ամեն մասին մի «ոստիկան» լինի, ով կհետևի տեղի կարգին և որի հիման վրա կձևավորվի համաշխարհային կարգ: 4 ոստիկանի կոնցեպցիան հետագայում մտավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կառույցի մեջ, հետո 5 անդամ եղավ, որոնք ունենք վետտոյի իրավունք: Հաջորդ փուլում՝ պատերազմից հետո, փաստորեն աշխարհում մնացին երկու ոստիկանի համակարգը, արևմտյան աշխարհ և խորհրդային ճամբարը»,-ասաց նա:
Ստեփան Դանիելյանի խոսքով՝ 1991թ-ին խորհրդային միության փլուզումից հետո փաստորեն սա վերածվեց «մեկ ոստիկանի» կոնցեպցիայի, որը համարվում է միաբևեռ աշխարհ: «Հիմա, կարծես թե, նորից ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում և այս կայտառությամբ ՌԴ-ն հայտագրում է երեք կամ չորս ոստիկանի գաղափարի վերականգնմանը»,-ասաց նա և նշեց, որ Ռուսաստանն ապագայի համար ձգտում է նախկին խորհրդային տարածքում, գուցե և ապագայում Արևելյան Եվրոպայում իր ֆունկցիանները կատարելու հայտ ներկայացնում:
Թե ինչու է դա հիմա արվում, Ստեփան Դանիելյանը նշեց, որ երկու կարևոր պրոցեսներ են տեղի ունենում՝ Թրամփի որոշակի դերակատարմամբ և ԵՄ-ի դեմ շարժումներ սկսվելով պայմանավորված:
Կարգեր հաստատողները, ըստ նրա կարող է լինել Գերմանիան, ՌԴ-ն, Չինաստանը, ԱՄՆ-ն:
Իսկ թե թույլ կտրվի՞ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի կողմից, պատասխանեց, թե սխալ է ասել, որ նրանցից ոչինչ կախված չէ և սխալ է ասել կթույլատրեն, կամ չեն թույլատրի: «Պրոցես է գնում, ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան չի ստացվում, կարևորը հայտ ներկայացնելն է նաև նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի դերակատարությունը, որը հայտ է ներկայացրել, որ միջնորդի Թրամփի և Պուտինի միջև որպեսզի ՌԴ-ի դերակատարությունը մեծանա և այդ գաղափարին է մոտենում, աշխարհը ռեգիոնների բաժանել և ինչ-որ պետությունները կարգ հաստատեն, և ոստիկաները խորհրդակցություններ կանեն և որոշում կկացնեն»,-ասաց նա:










