Ալավերդիում մայթեզրին ընկած 34-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. սպանության կասկածանքով ձերբակալվել է 25-ամյա հարևանը. shamshyan.com
Լոռու մարզի Թումանյանի շրջանի Ջրավազանի փողոցում մայթեզրին 34-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։
Ինչպես հայտնում է Shashyan.com-ը այսօր ժամը 03։30-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնի հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Ջրավազանի փողոց, որտեղ մայթեզրին հայտնաբերել են մահացած տղամարդու դի։
Կայքի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 1 25 շենքի 15 բնակարանի բնակիչ, 34-ամյա Ռոման Պողոսյանն է։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն շենքի 19 բնակարանի բնակիչ, 25-ամյա Վլադիմիր Խանդամիրյանը, ով այս պահին գտնվում է ոստիկանության Թումանյանի բաժնում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա վնասվածքներ է ստացել ծոծրակային մասում։
Մանրամասները՝ սկբնաղբյուր կայքում։










