6-ամյա ամերիկուհին կարողացել է շրջանցել iPhone-ի կենսաչափական պաշտպանության համակարգը
ԱՄՆ-ի վեցամյա բնակչուհի Էշլինդ Հաուելը կարողացել է շրջանցել իր մայրիկի iPhone-ի Touch ID կենսաչափական պաշտպանական համակարգը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, աղջիկը կարողացել է ինքնուրույն վճարում կատարել Amazon-ում պոկեմոնների համար, որոնք մայրիկը հրաժարվել էր գնել:
Փոքրիկ ամերիկուհին խորամանկության է դիմել. նա մոտեցել է հեռախոսի տիրուհուն քնած ժամանակ և նրա մատը սեղմել սմարթֆոնի էկրանին: Երբ բջջայինի արգելափակումը բացվել է, Էշլինդը 13 խաղալիք է պատվիրել` 250 դոլար արժողությամբ:
Մայրիկը, նկատելով գումարի բացակայությունը, մտածել է, որ իր հեռախոսը հաքերային հարձակման է ենթարկվել, սակայն դստրիկը հանգստացրել է նրան` խոստովանելով իր արարքը: Ամերիկուհուն հաջողվել է չեղարկել պատվերներից 4-ը միայն:










