SpaceX ընկերությունը հրապարակել է արձակման նախապատրաստվող գերծանր հրթիռակրի լուսանկարը

17:16 • 29.12.16

SpaceX ընկերությունն Instagram-ում հրապարակել է Falcon Heavy գերծանր հրթիռակրի լուսանկարը, որը ներկայում կառուցման փուլում է գտնվում:

Սարքի բեռնաբարձրացման հզորությունը 54.4 տոննա է, ինչը շուրջ երկու անգամ գերազանցում է ներկա պահին շահագործման մեջ գտնվող Delta IV Heavy ամենահզոր հրթիռակրին:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, ներկայացված լուսանկարում երևում է հրթիռակրի առաջին և երկրորդ աստիճանահարթակների միջև ընկած մասը: Լուսանկարի հրապարակումը նշանակում է, որ վաղուց մշակման մեջ գտնվող սարքը կարող է գործարկվել: Ավելի վաղ քաջատեղյակ աղբյուրները հաստատել էին տեղեկությունն այն մասին, որ դա տեղի կունենա 2017-ի կեսերին:

Հրթիռակրի արձակումն իրականացվելու է Ֆլորիդայի Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից:

 

SpaceX ընկերությունը հրապարակել է արձակման նախապատրաստվող գերծանր հրթիռակրի լուսանկարը