Ucom-ի 4G+ ծածկույթը Երևանի մետրոպոլիտենում
Անցնող տարվա վերջին օրերին Ucom ընկերության հետ համագործակցությամբ Երևանի մետրոպոլիտենում երկու ամբողջովին վերանորոգված շարժակազմեր գործարկվեցին: Արտաքինից Ucom ընկերության գույներով բրենդավորված շարժակազմերից մեկում ներկայացված են հին և նոր Երևանի լուսանկարները:
«Վստահ եմ, որ երևանյան պատկերները հաճելի հիշողություններ կարթնացնեն ավագ սերնդի ներկայացուցիչների սրտերում, երիտասարդների հետաքրքրությունը կշարժեն ու կստիպեն հարցեր տալ ու պրպտել, փնտրել երևանյան պատմությունները, գնալ դրանց հետքերով, բացահայտել ջերմ ու բարի քաղաքի նույնքան ջերմ ու բարի բնակիչներին: Իսկ Ucom-ի բաժանորդներին առավել քան հաճելի կլինի երթևեկել մետրոյով, քանի որ այսօրվանից նաև երևանյան մետրոյում հասանելի կլինի Հայաստանում առաջին 4G+ ցանցը», - նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Ավելին՝ համաձայն Ucom ընկերության, ի դեմս տնօրեն՝ Հայկ Եսայանի և Երևանի Մետրոպոլիտենի, ի դեմս տնօրեն՝ Փայլակ Յայլոյանի, միջև դեկտեմբերի 28-ին կնքված համագործակցության հուշագրի Ucom ընկերությունը կշարունակի աջակցել գնացքների բազայի թարմացմանն ու արդիականացմանը:










