Volkswagen-ը 2020-ին կներկայացնի իր էլեկտրական մոդելը` փորձելով շրջանցել Tesla-ին

15:52 • 29.12.16

Գերմանական Volkswagen ավտոարտադրողը մտադիր է 2020 թվականին էլեկտրական մեքենայի թողարկմամբ գերազանցել ամերիկյան Tesla-ին:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, գերմանական ավտոարտադրողն ապագայի էլեկտրական մոդելը ներկայացնելիս նշել է, որ կլինի «նույնքան հեղափոխական, որքան Beetle-ը»: Նախատեսվում է, որ նորագույն մոդելն արտաճանապարհային է լինելու:

Ընկերության համաձայն` նորագույն մոդելը կկարողանա 400-600 կմ տարածություն անցնել առանց վերալիցքավորման: Նորույթը կարող է համալրված լինել ամբողջովին ինքնագնաց գործառույթով:

Մոդելի արտադրական տարբերակի թողարկումը նախատեսվում է սկսել 2025-ին, իսկ 2020-ին կներկայացվի կոնցեպտային տարբերակը:

 

 

Volkswagen-ը 2020-ին կներկայացնի իր էլեկտրական մոդելը` փորձելով շրջանցել Tesla-ին