Հալեպի հայ մանուկները Ձմեռ պապից խաղաղություն են խնդրել (լուսանկարներ)
Հալեպի հայ համայնքի մանկապարտեզում հալեպահայ մանուկները նշել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները:
Ինչպես փոխանցում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարն» իր ֆեսյբուքյան էջի միջոցով՝ փոքրիկները ներկայացել են Սուրբ Ծնունդը խորհրդանշող թատերական ներկայացմամբ և տոնական երգերով:
Հալեպահայ մանուկները նշել են, որ նվերներից զատ այս տարի Ձմեռ պապից խաղաղություն են խնդրել:













