Հալեպի արևելյան շրջաններից նոյեմբերի 24-ից ի վեր 110.000 մարդ է հեռացել. ՄԱԿ
Սիրիական Հալեպի արևելյան հատվածից նոյեմբերի 24-ից սկսած ավելի քան 110.000 մարդ է հեռացել: interfax.ru-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը:
«Նոյեմբերի 24-ից ի վեր քաղաքի արևելյան հատվածից 110.000 մարդ է հեռացել, որոնցից 75.000-ն ապաստան են գտել Հալեպի` կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում և քաղաքի ծայրամասերում», - ասվում է համաշխարհային կազմակերպության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ևս 36.000 բնակիչ տեղավորվել է Իդլիբ նահանգի` ոչ կառավարական զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում և Հալեպ նահանգի գյուղական համայնքներում:










