Հակառակորդն ունի առնվազն 7 կորուստ, հայկական կողմը վիրավորներ չունի. Արծրուն Հովհաննիսյան

14:31 • 29.12.16

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ այսօր Տավուշի Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետևանքով ադրբեջանական կողմը տվել է առնվազն 7 զոհ։ 

«Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։  Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ երի կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւ երում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն... լավ բան չէ»,– գրել է նա։ 

Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ: