Արգենտինայում քարկոծվել է նախագահի ավտոմեքենան
Ավտոմեքենան, որով երթևեկել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին, քարկոծվել է: Միջադեպը տեղի է ունեցել Նեուկեն նահանգում, ուր Մակրին ժամանել է այցով: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը` հղում անելով Clarin հրատարակությանը:
Ինչպես պարզաբանել է նախագահի աշխատակազմը, Մակրիի այցի օրակարգն անփոփոխ է մնացել:
Պարզվել է, որ քարերը նետել է տասը մարդ: Միջադեպի հետևանքով նախագահը չի տուժել: Կոտրվել են ավտոմեքենայի ապակիները:
Նշվում է, որ ոստիկանները դադարեցրել են չարագործների գործողությունները:










