Չինաստանի հյուսիսում աղի արտադրության հնագույն արհեստանոց են հայտնաբերել
Չինաստանի հյուսիում՝ Ներքին Մոնղոլիայի ինքնավարությունում հայտանբերվել է ավելի քան երկու հազար տարեկան հնագույն արհեստանոց, որտեղ աղ է արտադրվել, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Հնագետները հայտնաբերել են գտածոն Հելինգեեր բնակավայրում: Երեք մետր շրջագիծ ունեցող և երեք մետրից ավել խորություն ունեցող փոսում եղել է չորս վառարան, որոնք օգտագործվել են աղի ստացման համար: Այնտեղ հայտնաբերվել է նաև կավե տարրաների մասնիկներ:
Ըստ հնագետների՝ այդ արհեստանոցը ստեղծվել էր մթա 475-220թթ ընթացքում:










