Չարենցավանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

11:42 • 29.12.16

Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 29-ին, ժամը 10.30-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1959 թ. ծնված Զ. Ղ.-ի դին: