Նախագահը նշանակել է խորհրդրանի ընտրության օրը

16:39 • 29.12.16

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝ խորհրդարանի ընտրությունների օրվա առթիվ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին»,-ասված է նախագահի կայքում հրապարակված որոշման մեջ: