Դիլիջանում այրվել է ավտոտնակում կայանված «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան
Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 29-ին՝ ժամը 06.54-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.30-ին:
Ավտոտնակում (4X6 մ) այրվել է «Mercedes C» մակնիշի 35 ST 702 պետհամարանիշով ավտոմեքենան, 2 պատուհան (1X0,5 մ) և 15 պարկ թեփ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










