Հրդեհ է բռնկվել «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

11:22 • 29.12.16

 

Դեկտեմբերի 29-ին, ժամը 09.41-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144/3 հասցեում գտնվող «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակի 2-րդ հարկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.07-ին, մարվել՝ 10.15-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: