ԱՄՆ-ում հանցագործները երկու ամսում 40 Nissan-Infiniti են գողացել միևնույն կենտրոնից
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հանցագործները երկու ամիս շարունակ մեքենաներ են առևանգել Nissan-Infiniti-ի միևնույն կենտրոնից:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, կենտրոնի կայանատեղիի վրա իրականացված կանոնավոր հարձակումների արդյունքում 40 ավտոմեքենա է առևանգվել: Երկար ժամանակ դիլերային ընկերությունում, որտեղ միաժամանակ մի քանի հարյուր մեքենա է լինում, ուղղակի չեն նկատել մեքենաների կորուստը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ մեքենաների առևանգումները տեղի են ունեցել շաբաթական մի քանի անգամ: Կողոպտիչները կոտրում էին բանալիների տուփերը, որոնք սովորաբար ամրացված են լինում մեքենայի դռանը կամ կողային հայելիներին: Դրանք բացվում են գաղտնաբառի օգնությամբ կամ հատուկ բանալիով:
Գողության մասին պատահաբար են իմացել: Նահանգի ոստիկանությունը կանգնեցրել է Infiniti մակնիշի մեքենան, որն, ինչպես պարզվել է, առևանգված է եղել Nissan-Infiniti-ի կենտրոնից:
Հետաքննության շրջանակներում 15 մարդ է ձերբակալվել և 25 գողացված մեքենա է վերադարձվել:










