Սիրիայում սպանվել է ԻՊ-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը. Associated Press

10:40 • 29.12.16

Սիրիայում միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածի արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան հրամանատարներից մեկը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով ԱՄՆ ռազմական աղբյուրի:

Ինչպես տեղեկացրել է գործակալության զրուցակիցը, ԻՊ-ի հրամանատար Աբու Ջանդալ ալ-Քուվեյթին սպանվել է երկուշաբթի Եփրատ գետի ջրապատնեշի մոտակայքում` սիրիական Ռաքքա քաղաքից 40 կմ հեռավորությամբ:


Գործակալության տվյալներով` սպանված պարագլուխն ահաբեկչական խմբավորման հիմնական առաջնորդներից մեկն էր այդ քաղաքում:

Ռաքքան համարվում է ԻՊ-ի գրոհայինների «մայրաքաղաքը», իրաքյան Մոսուլից հետո նրանց երկրորդ հենակետը տարածաշրջանում: Շուրջ 300.000 բնակչություն ունեցող քաղաքը գրավել են 2013 թվականին: Ներկայում Սիրիայի ընդդիմադիր ուժերը Ռաքքայի շրջափակման և ազատագրման արշավ են իրականացնում: