Lamborghini-ն հիբրիդային քրոսովեր կստեղծի (լուսանկարներ)
Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Lamborghini ընկերությունը կստեղծի Urus սերիական քրոսովերի հիբրիդային տարբերակը, ինչի մասին հայտնել է իտալական ավտոբրենդի նոր մշակումների և հետազոտությունների բաժնի ղեկավար Մաուրիցիո Ռեջանին:
Ինչպես նշում է motor.ru-ն, Ռեջանիի խոսքով, նոր արտաճանապարհային մեքենան կլինի Lamborghini-ի ստեղծած «առաջին ու միակ սերիական հիբրիդը»:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ (2014թ.) Lamborghini-ն Փարիզի ավտոշոուի ժամանակ ներկայացրել էր Asterion կոնցեպտուալ մոդելը՝ համալրված բենզինային V10, ինչպես նաև 3 հատ էլեկտրական շարժիչներով:
Ենթադրվում է, որ սպասվելիք հիբրիդային քրոսովերի շնորհանդեսը կայանալու է 2018թ.: Այն նախատեսված է ամերիկյան, մերձարևելյան, եվրոպական ու ռուսական շուկաների համար:















