Իրաքի ուժայինները նոր գրոհ են սկսել Մոսուլի հարավ-արևելյան թաղամասերում

12:26 • 29.12.16

Իրաքի ուժայինները Մոսուլ քաղաքի հարավ-արևելյան թաղամասերում նոր գրոհ են սկսել՝ ուղված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերին: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներին:

«Այժմ մեր զինվորականները գրոհի են անցել: Առաջին 5 կամ 10 րոպեների ընթացքում նրանք առաջ են գնացել 500 մետրով: Միայն այժմ նրանք սկսել են կրակել», - հայտնել է ՆԳ նախարարության ստորաբաժանումը:

Գործակալության տվյալներով` այն տարածքներում, որտեղ մեկնարկել է գրոհը, մեկ ամսվա ընթացքում ռազմական գործողություններ չեն իրականացվել:

Ինչպես դեկտեմբերի 28-ին հայտնել էր Tert.am-ը, իրաքյան բանակի ստորաբաժանումներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Մոսուլ քաղաքի մեծ մասը: