Հռոմի պապը Վատիկանում հյուրընկալել է կրկեսի աշխատողներին (լուսանկարներ, տեսանյութ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում՝ Պողոս 6-րդի դահլիճում, հյուրընկալել է Golden Circus կրկեսի աշխատողներին՝ այդ թվում նաև շոուներին մասնակցող 2 սպիտակ թութակի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, պոնտիֆիկոսը շատ է ուրախացել՝ տեսնելով թռչուններին, որոնցից մեկին նստեցրել է աջ թևին:
Այնուհետև կաթոլիկների հոգևոր առաջնորդին են մոտեցել ծաղրածուները, ձեռնածուներն ու կրկեսի մյուս աշխատողները՝ իրենց հնարքներով ուրախացնելով Ֆրանցիսկոս պապին:
Պարբերականը նկատում է, որ պոնտիֆիկոսին առավել տպավորել է հրաշագործի հնարքը, որի շնորհիվ սեղանիկը հատակից պոկվել է ու վեր բարձրացել:














