Տեխասում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 2 զոհ

10:35 • 29.12.16

ԱՄՆ Տեխաս նահանգում ռազմական ուղղաթիռ է վթարվել Գալվեստոն նեղուցի ջրերում, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը:

ԱՄՆ Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հաստատել է ավիավթարի մասին տեղեկությունն ու հայտարարել, որ ուղղաթիռում գտնվող երկու անձինք զոհվել են:

Պաշտոնական աղբյուրի տեղեկացմամբ` զոհերի մարմիններն արդեն հայտնաբերվել են, սակայն ջրից դուրս բերելու աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Զինվորները Հյուսթոնի շրջանից են: Ներկայում փորձում են պարզել նրանց ինքնությունը: